Տոկիոյի նահանգապետը կոչ է արել վիզը փակող հագուստներ կրել՝ էլեկտրաէներգիան խնայելու նպատակով
Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն առաջարկել է այս ձմռանը վիզը փակող հագուստներ կրել՝ տաքանալու եւ միաժամանակ էլեկտրաէներգիա խնայելու համար, հայտնում է The Guardian-ը։
Ճապոնացի պաշտոնյայի խոսքով՝ բարձր վզով հագուստ կրելը կօգնի նվազեցնել էներգիայի ծախսերը:
«Ես ինքս վիզը փակող հագուստ եմ կրում, եւ շարֆը նույնպես տաքացնում է ինձ։ Սա կօգնի էլեկտրաէներգիա խնայել»,- նշել է Կոիկեն։
Նահանգապետը նաեւ հավելել է, որ հենց այդպիսի հագուստ կրելը թույլ կտա հաղթահարել ձմեռային էներգետիկ ճգնաժամը։
Որպես օրինակ՝ Կոիկեն հիշատակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որն աջակցում է այս միտմանը՝ ցուրտ եղանակին վիզը փակող հագուստ կրելով։