ՌԴ եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է Interfax-ը։
«Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն իր թուրք գործընկերոջը փոխանցել է Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ իր մտահոգությունը»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Սեբաստիան Լեկորնուի հետ, ում կրկին փոխանցել էր վերոնշյալ մտահոգությունը: