Երևան, 02.Մայիս.2024, 00:00 |
Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ ... Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել ... Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավել... Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են... Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ ... Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող... Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ ... Ինչի հիման վրա է սահմանազատումը. Նիկոլ Փաշինյ... «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ... Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը մտադիր են... Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 20 տարի միասին. ԵՄ-ն տոնում է ամենամեծ ընդլայ... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ ... Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու ... Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հան... «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն է... Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիութ... ՃՏՊ՝ Արարատ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ... ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում ... Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությու... Երևանի շատրվանները գործարկվեցին (լուսանկարներ... Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմաբազա ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռա... Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ ... Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բաց... 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կա... Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց... Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հ... Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգե... Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4 մագնիտուդ ո... ՀՀ ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքի մարզի վերաբերյ... Աշխարհի տարբեր երկրներում հայն ունի խելացի, ա... Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից ... Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննար... Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնա... Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունո... Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ... Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. ա... Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքնե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնա... Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքեն... Եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամ... 13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում ... Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործ... Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որ... Ապագա կա´, կեցցե´ Հայաստանի ստեղծարար և արարո... Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ուն... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում... Հրապարակվել է «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի ա... Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների... Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորությ... Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն... Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատու... Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմի... Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք ... «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ո... Միրզոյան-Բայրամով հանդիպումը Ալմաթիում կօգնի ... Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա ... Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հա... Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շո... Աստղագուշակ` մայիսի 1-ի համար ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխա... Քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի փակել են ... Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր Հրդեհ` Ալավերդի քաղաքում. մեքենան այրվել է Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման հա... Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանայ... Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի ու Բաքվի ... Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու ... Ժերար Դեպարդյեն ազատ է արձակվել. փաստաբան Սևանում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմ... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այ... Ջուր չի լինի Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխ... Երևանյան դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխ... Երևանը պատրաստ է ներդրում ունենալ Գազայի հատվ... Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշ... Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադա... Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարա... Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր ... ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրութ... «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրն... ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել... Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարա... Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետ... Պետր Պավելը կարծում է, որ Չեխիան պետք է անցնի... Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ ... Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք ... Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահու...

Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի հետ կապված նոր շոու է սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գույքի բռնագանձման գործընթաց սկսել: Այս մասին «Հրապարակին» հայտնում են ոչ պաշտոնական աղբյուրները: Դատախազությունը հրաժարվում է մեկնաբանել տեղեկությունը՝ հայտնելով, որ ապօրինի գույքի վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում: Թեեւ բազում դեպքերով հրապարակել են այս ընթացքում։ Նույնիսկ այն դեպքերով, որոնցով դեռեւս գործընթացն առաջ չի գնացել՝ ընդամենը նոր-նոր են սկսել։

2016 թվականի սեպտեմբերին, երբ Հովիկ Աբրահամյանը հրաժարական էր տալիս, նա դոլարային միլիոնատեր էր, ինչպես ՀՀ վարչապետներից շատերը: Նա եւ կինը հայտարարագրել էին մոտ 5 մլն դոլար, մոտավորապես այնքան, որքան հայտարարեցին, որ Աբրահամյանների ընտանիքը վերջերս է ստացել Մոնումենտի հայտնի դղյակի վաճառքից:

Շքեղ առանձնատներ, բիզնեսներ, անգամ ավտոմեքենա Հովիկ Աբրահամյանը չէր հայտարարագրել, թեեւ նրան պատկանող գույքի, հողերի, դղյակների մասին լեգենդներ էին շրջում: Հեղափոխությունից անմիջապես հետո Հովիկ Աբրահամյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելու (Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մաս) եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու (ՔՕ 310-րդ հոդված) համար։ Սա հայտնի «Ավազահատիկ» ընկերության գործն էր, որով, դատախազության տվյալներով, դեռ 2008-ին բարձրաստիճան պաշտոնատար անձինք արհեստական խոչընդոտներ էին դրել՝ բաժնեմաս պահանջելով: Սա թալանչիներին պատասխանատվության կանչելու շոուի սկիզբն էր: Այս գործը մինչ օրս քննվում է: Հովիկ Աբրահամյանն այս մեղադրանքն ակնհայտ կեղծ համարեց ու կապեց իր կողմից մամուլում հնչեցված քննադատության հետ:

Բայց չխորանալով մեղադրանքի հիմքերում, ՀՀ քաղաքացիներն իրենց վերդիկտն արդեն կայացրել էին՝ արժանի է պատժի, քանի որ նրանց համար Աբրահամյանը նախեւառաջ ահռելի հարստության տեր է, ուստիեւ՝ պատժվելու ենթակա:

Այդ դատավճիռը հանրությունը կայացրել էր դեռ մինչեւ 2020 թվականը, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը դեռ չէր ընդունվել: Աբրահամյանին պատժելու պահանջն այնքան մեծ էր, որ մի քաղաքացի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանին ասաց․ «Մկին բռնեք», ինչին Նիկոլն արձագանքեց. «Տո մկին էլ, ձկին էլ, ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չի պլստալու»։ Բայց լուրեր էին հասնում, որ ԱԺ ընտրություններից առաջ Հովիկ Աբրահամյանն ու նրա մարդիկ աջակցում են ՔՊ-ին, եւ ՔՊ-ն լիուլի օգտվում է նրանց ռեսուրսներից: Թեեւ արտաքուստ Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանին էր աջակցում, եւ այս հողի վրա Աբրահամյանի ու խնամու՝ Գագիկ Ծառուկյանի միջեւ կոնֆլիկտ էր առաջացել, Աբրահամյաններն արդյունքում խանգարեցին ԲՀԿ-ին՝ շատ ձայներ ստանալ Արարատում:

Սա էր թերեւս պատճառը, որ իրավապահները չէին շտապում նախկին օլիգարխին ունեզրկել, եւ իշխանությունը բարեհաճ էր նրա նկատմամբ: Նույնիսկ թույլ տվեցին, որ կալանքից արագորեն հանի ու շտապ՝ 15 օրում վաճառի Մոնումենտի՝ ԱԺ շենքի նմանությամբ կառուցված առանձնատունը: Թեեւ չար լեզուներն ասում էին, որ վաճառքը ձեւական է՝ բռնագրավումից փրկելու նպատակով արված։

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց համարվող այդ դղյակը կալանքից հանելու պահանջով Աբրահամյանի ընտանիքն անցյալ տարի էր դիմել դատարան, ինչը բավարարվել էր: Գործարքը հնարավոր էր դարձել, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, առանց սպասելու բողոքարկման արդյունքներին, կադաստրի կոմիտեին տեղեկանք էր տվել, թե Աբրահամյանի ունեցվածքի վրա որեւէ սահմանափակում չկա։ Սա հարուցեց դատախազության զայրույթը։

Այժմ քննիչին հեռացրել են վարույթից: Դրանով զբաղվում են ԱԱԾ քննիչները: Իսկ ի՞նչ եղավ դատախազության բողոքը:

Դատախազության՝ հանրության հետ կապերի վարչությունից պատասխանում են. «Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը, դատախազությունը դիմել է վճռաբեկ դատարան, որից դեռ լուր չունենք»: Այնուամենայնիվ, դատախազությունը կրկին կալանքի տակ է առել Մոնումենտի տունը, մինչեւ դատական գործընթացի ավարտը: Ի՞նչ եղավ 5 մլն դոլարի հետ, արդյո՞ք այս գումարը վերադարձվելու է պետությանը: Մեր տվյալներով, գումարը դեռ ամբողջությամբ Աբրահամյաններին չի տրվել: «Պայմանագիր կա, որ պետք է որոշակի ժամկետում վճարումը կատարվի, բայց այդ պայմանագիրը դեռ ընթացքի մեջ է: Գործարքը դեռեւս պայմանագրային վիճակի մեջ է»,- հայտնեց Աբրահամյանին մոտ աղբյուրը:

ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթները համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը չցանկացավ հարցերի պատասխանել՝ հորդորելով հետեւել դատախազության պաշտոնական լրահոսին: Թերեւս պաշտոնական հաղորդագրությունը երկար սպասել չի տա՝ բարեհաճ վերաբերմունքն Աբրահամյանի հանդեպ ավարտվել է, վերեւում կրկին տրամադրություն է փոխվել:

Ճի՞շտ են արդյոք այդ տեղեկությունները, հնարավո՞ր է, որ առաջիկայում դատախազությունը մտնի դատարան՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքի բռնագանձման պահանջով, եւ ի՞նչ գույքի մասին է խոսքը: Հիշեցնենք, որ 2019-ին քրեական գործ էր հարուցվել նաեւ Աբրահամյանին պատկանող 15 հողատարածքների վերաբերյալ։ Դրանք, ըստ քննչականի, Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարները եւ աճուրդային հանձնաժողովների անդամները, առանց աճուրդ կազմակերպելու, կեղծ փաստաթղթերով վաճառել էին Հովիկ Աբրահամյանի ազգականներին եւ մերձավորներին:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը չի հերքում ու չի հաստատում նախապատրաստվող բռնագանձումների մասին մեր տեղեկությունները: Նա ասում է, որ դատախազությունը չի հրապարակում ուսումնասիրվող գույքի ցանկը: «Բռնագանձման գործընթացի նախաձեռնման վերաբերյալ, մինչեւ azdarar.am-ում ծանուցագրի հրապարակումը, որեւէ տեղեկություն դրանով անցնող անձանց, գույքերի վերաբերյալ չի հայտնվում: Այս փուլում դա հրապարակման ենթակա տեղեկություն չէ: Կոնկրետ անձանց վերաբերյալ նման տեղեկատվություն չի հրապարակվում»,- ասաց նա:

Հովիկ Աբրահամյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասում է, որ իրենց դեռ չեն տեղեկացրել նման գործընթացի մասին: «Մենք կարող ենք տեղյակ չլինել»:

Տրամաբանությունն այն է, որ ուսումնասիրության փուլում տեղեկատվության հրապարակումը կարող է անձանց դրդել գույքերի «օրինականացմանը» կամ թաքցմանն ուղղված գործողությունների: Ընթացակարգն այնպիսին է, որ անձինք պաշտոնապես ծանուցվում են ուսումնասիրության արդյունքներին ծանոթանալու հնարավորության մասին եւ դրանից հետո կարող են իրենց հակափաստարկները, ապացույցները ներկայացնել դատախազություն: Եթե անձն ապացուցում է, որ իր հակափաստարկներն իրոք հիմնավոր են, հնարավոր է վերանայվեն որոշումները: Օրենքը հնարավորություն է ընձեռում անձին՝ գույքի մեծ մասը պետությանը թողնել, մի մասը՝ առավելագույնը՝ 25 տոկոսը, պահելով իրեն: «Ազդարար» համակարգում ծանուցումը հենց այդ նպատակով է իրականացվում: Անձինք գալիս են, նյութերին ծանոթանում եւ որոշում՝ կամովին տա՞լ գույքը պետությանը՝ ¼ մասը պահպանելով, թե՞ պայքարել՝ պաշտպանելով իրենց գույքի տիրապետման իրավունքը:

Թեեւ ապօրինի գույքի հետ կապված գործընթացը դատախազությունը հնարավորինս գաղտնի է անցկացնում, Հովիկ Աբրահամյանի դեպքում կոնֆիդենցիալությունը խախտվել է: Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետին հայտնի է դարձել, որ շուտով իր գույքի հետ կապված գործընթաց են սկսելու, եւ նա վրդովված է այս անշնորհակալ պահվածքի առիթով: Բայց Նիկոլ Փաշինյանի հետ շփվելու 20 եւ ավելի տարվա փորձը Հովիկ Աբրահամյանին պետք է հուշեր, որ նա երախտագիտության զգացում ոչ մեկի հանդեպ չունի եւ միշտ գործում է անձնական շահերից ելնելով։ Եթե այս պահին իրեն պետք է, որ «ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չպլստա», նա գնում է «թալանչիներին պատժելու» նոր շոու սարքելու ուղղությամբ, ուստի նախկին վարչապետը պետք է որոշի՝ երկարատեւ պայքարի՞ է գնում, թե՞ կամովին զիջում է՝ իր անաշխատ գույքն ու բիզնեսները հանձնելով իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 539 անգամ
Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ ... Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել ... Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավել... Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են... Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ ... Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող... Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ ... Ինչի հիման վրա է սահմանազատումը. Նիկոլ Փաշինյ... «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ... Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը մտադիր են... Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 20 տարի միասին. ԵՄ-ն տոնում է ամենամեծ ընդլայ... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ ... Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու ... Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հան... «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն է... Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիութ... ՃՏՊ՝ Արարատ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ... ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում ... Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությու... Երևանի շատրվանները գործարկվեցին (լուսանկարներ... Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմաբազա ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռա... Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ ... Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բաց... 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կա... Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց... Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հ... Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգե... Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4 մագնիտուդ ո... ՀՀ ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքի մարզի վերաբերյ... Աշխարհի տարբեր երկրներում հայն ունի խելացի, ա... Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից ... Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննար... Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնա... Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունո... Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ... Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. ա... Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքնե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնա... Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքեն... Եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամ... 13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում ... Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործ... Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որ... Ապագա կա´, կեցցե´ Հայաստանի ստեղծարար և արարո... Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ուն... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում... Հրապարակվել է «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի ա... Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների... Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորությ... Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն... Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատու... Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմի... Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք ... «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ո... Միրզոյան-Բայրամով հանդիպումը Ալմաթիում կօգնի ... Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա ... Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հա... Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շո... Աստղագուշակ` մայիսի 1-ի համար ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխա... Քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի փակել են ... Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր Հրդեհ` Ալավերդի քաղաքում. մեքենան այրվել է Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման հա... Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանայ... Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի ու Բաքվի ... Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու ... Ժերար Դեպարդյեն ազատ է արձակվել. փաստաբան Սևանում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմ... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այ... Ջուր չի լինի Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխ... Երևանյան դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխ... Երևանը պատրաստ է ներդրում ունենալ Գազայի հատվ... Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշ... Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադա... Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարա... Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր ... ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրութ... «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրն... ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել... Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարա... Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետ... Պետր Պավելը կարծում է, որ Չեխիան պետք է անցնի... Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ ... Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք ... Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan