Մշուշը չի խանգարում Մոսկվայի օդանավակայանների աշխատանքին
Մոսկվայի օդանավակայանները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով՝ չնայած մշուշին։ Թռիչքների վրա եղանակային պայմանների ազդեցության մասին հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում օդանավերի և ուղևորների սպասարկումն իրականացվում է ըստ նախատեսվածի: Թռիչքների չեղարկում կամ ուշացում չկա:
Ավելի վաղ՝ օգոստոսի 21-ին, Ռյազանի շրջանում անտառային հրդեհների պատճառով Մոսկվան ևս մշուշվել է։ Մայրաքաղաքի մի շարք թաղամասերում կրկին զգացվում է, տեսանելի թեթև մառախուղ։
Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության կենտրոնի գիտական տնօրեն Ռոման Վիլֆանդի խոսքով, այս պահին մշուշը վտանգ չի ներկայացնում։