Երևան, 29.Ապրիլ.2024, 00:00 |
Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղ... Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կ... Ֆրանսահայ լրագրողը շարունակում է հացադուլը (տ... Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքո... Դեպարդիեին կալանավորել են սեռական ոտնձգությու... Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգա... Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է ... Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստի... Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու ... Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն ... Բայրամովը մեկնել է Կատար Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թ... Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայա... Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբ... Բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գ... ՀՀ ԱԳ նախարարը Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագ... Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգն... Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով ... Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացվա... Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական ավտովթարի 5... Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքե... Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... «Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 ... Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլ... Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց... Ծառատունկ՝ ՇՄ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ... Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրե... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... ՇՄՆ պատվիրակությունը Օտտավայում մասնակցում է ... Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հա... Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան... Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպ... Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել ... «Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մ... 24 ժամ ջուր չի լինի Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիո... Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվա... Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է.... Դատախազը ներկայացրեց, թե ինչ են պահանջում բռն... Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի ... Սյունիքի մարզպետի տեղակալն այցելել է Կապանի Բ... Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրեն... Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը... Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արար... Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի... Գազանջատումներ. հայտնի են հասցեները Բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանու... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շ... «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքաց... «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագ... Մեքսիկայում տեղափոխող ավտոբուս է շրջվել Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վ... Նարեկ Մանասյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի ա... Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի ս... «Հանգստանալու միակ արդյունավետ միջոցը սեքսն է... Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբի ռազ... ՀՀ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Սյունիքում... Թուրքիայի և Հունաստանի միջև նոր կամրջի շինարա... Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ ... Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար,բայց... «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է... Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը ԵԱ-ի փոխչ... Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղա... «Որդիների Կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանու... Ինչու չեղարկվեց Էրդողանի՝ ԱՄՆ այցը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները... ՃՏՊ` Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժ... Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները... Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գո... Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Խե... Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի... 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտ... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախս... 60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տի... 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթա... Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանո... Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է ա... Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաին... Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն...

Փաշինյանը փորձում է ճեղք առաջացնել Սփյուռքի և Հայաստանի միջև․ Մուրադ Փափազյան

Նիկոլ Փաշինյանը, արգելելով սփյուռքում Հայաստանի եւ Արցախիի համար աշխատանքներ կատարող գործիչների մուտքը Հայաստան, փորձում է ճեղք մտցնել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ եւ թուլացնել Հայաստանը։ Այս մասին ասել է Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, որի մուտքը Հայաստան չեն թույլատրել՝ պատճառաբանելով, թե ինքը համարվում է անցանկալի անձ։

«Ես երեկ հասա Երեւան, եւ երբ անձնագիրս ցույց տվեցի, ինձ օդանավակայանի աշխատակիցներն իջեցրին, տարան մի սենյակ՝ ասելով, թե անձնագրի հետ կապված խնդիրներ կան։ Հետո ուղարկեցին ապրանքների փոխանակման հատված։ Ի վերջո, երեքից-չորս ժամ հետո ինձ փոխանցեցին որոշումը, որ ես իրավունք չունեմ մտնել Հայաստան՝ անցանկալի անձ եմ եւ օդանավով պետք է ինձ արտաքսեն Ֆրանսիա։ Ես հարցրի՝ ի՞նչն է պատճառ, ի՞նչ հիմնավորում կա, բայց չեն պատճառաբանել։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել, որ ես իրավունք չունեմ մտնել Հայաստան։ Ինչի՞ հիման վրա կարող է Ֆրանսիայի քաղաքացու մուտքը Հայաստան արգելել։ Կանոններ կան աշխարհում, եւ որոնք ինքը չի կարող անտեսել։ Հայաստանն իր տունը չէ»,- նշեց Փափազյանը։

Փափազյանի խոսքով՝ նման գործունեությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է թուլացնել սփյուռքի օժանդակությունը Հայաստանին։

«Փաշինյանն ընդդիմադիրներին չի ընդունում։ Ինքը եղել է ընդդիմադիր եւ խոստացել է հաստատել ժողովրդավարություն, սակայն ստել է։ Տեր չի կանգնել հեղափոխության խոստումներին։ Ասաց, որ ժողովրդի հետ պետք է որոշումներ կայացնի, չարեց։ Արցախցիներին ասաց, որ մանդատ չունի Արցախի անունից որոշումներ կայացնելու, ստեց։ Ասաց՝ զորավար պետություն պետք է կառուցենք, պատերազմ եղավ, ծնկի եկանք, ադրբեջանական զորքերը մտան երկիր։ Այսօր հարցն Արցախը չէ, Հայաստանն է, որովհետեւ Փաշինյանը ոչ միայն չի պաշտպանում Հայաստանը, այլ նաեւ տկարացնում է։ Ամենավտանգավորը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դեռ առջեւում սպասվող հարաբերություններն են։ Ճեղքը, որ Փաշինյանը Սինանյանի միջոցով փորձում է առաջացնել սփյուռքի Հայաստանի միջեւ, շատ վտանգավոր է»,- ընդգծեց նա։

Մուրադ Փափազյանի դիտարկմամբ՝ Նիկոլը Փաշինյանը Երեւանում չհանդիպեց Փարիզի քաղաքապետի հետ, քանի որ պատվիրակության կազմում եղել է ինքը։

«Ես Փարիզի քաղաքապետին եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին ասել եմ, որ չեմ ցանկանում ներկա լինել կառավարության հետ հանդիպումներին, որպեսզի չխանգարեմ, որովհետեւ ես չեմ ընդունում այս կառավարությանը։ Երբ իմացա, որ Փաշինյանը հրաժարվել է հանդիպումից, շատ զարմացա, որովհետեւ Փարիզի քաղաքապետը պաշտպանում է Հայաստանը եւ Արցախը, եւ այդպես չեն վարվում բարեկամների հետ։ Հետո իմացա, որ Փաշինյանը պատժել է Փարիզի քաղաքապետին, որովհետեւ ես կայի պատվիրակության կազմում, թեպետ հրաժարվել էի հանդիպումից»,- ասաց Փափազյանը։

Փափազյանը նշեց, որ ինքը դիմել է Ֆրանսիայի դեսպանատուն, որպեսզի դեսպանատուն պահանջի պատճառ ներկայացնել իր մուտքը Հայաստան արգելելու համար։

«Ինքը պետք է բացատրի, թե ինչու է Հայ դատի համար երկար տարիներ աշխատած մարդու մուտքն ինչու է արգելում։ Ես պաշտպանել եմ Հայաստանը եւ Արցախը Ֆրանսիայի բոլոր նախագահների , բարձրաստիճան պաշտոնյաների մոտ։ Մենք պետք է ճնշում գործադրենք, որ ինքը բացատրության տա։ Ինքն ուզում է իր օրենքները ստեղծել եւ դրանք հարգել։ Սփյուռքի մեջ արդեն իսկ լուրջ դժգոհություն կա Փաշինյանի եւ իր իշխանության դեմ։ Եվ մեծ մոբիլիզացիա կա սփյուռքում»,- հավելեց Փափազյանը։

Երեկ ինձ արգելվեց մուտք գործել Հայաստան, Փաշինյանի հրամանով՝ ՀՀ–ում համարվում եմ անցանկալի անձ․ Մուրադ Փափազյան

դիտվել է 126 անգամ
Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղ... Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կ... Ֆրանսահայ լրագրողը շարունակում է հացադուլը (տ... Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքո... Դեպարդիեին կալանավորել են սեռական ոտնձգությու... Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգա... Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է ... Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստի... Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու ... Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն ... Բայրամովը մեկնել է Կատար Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թ... Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայա... Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբ... Բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գ... ՀՀ ԱԳ նախարարը Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագ... Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգն... Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով ... Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացվա... Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական ավտովթարի 5... Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքե... Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... «Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 ... Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլ... Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց... Ծառատունկ՝ ՇՄ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ... Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրե... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... ՇՄՆ պատվիրակությունը Օտտավայում մասնակցում է ... Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հա... Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան... Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպ... Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել ... «Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մ... 24 ժամ ջուր չի լինի Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիո... Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվա... Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է.... Դատախազը ներկայացրեց, թե ինչ են պահանջում բռն... Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի ... Սյունիքի մարզպետի տեղակալն այցելել է Կապանի Բ... Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրեն... Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը... Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արար... Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի... Գազանջատումներ. հայտնի են հասցեները Բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանու... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շ... «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքաց... «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագ... Մեքսիկայում տեղափոխող ավտոբուս է շրջվել Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վ... Նարեկ Մանասյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի ա... Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի ս... «Հանգստանալու միակ արդյունավետ միջոցը սեքսն է... Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբի ռազ... ՀՀ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Սյունիքում... Թուրքիայի և Հունաստանի միջև նոր կամրջի շինարա... Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ ... Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար,բայց... «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է... Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը ԵԱ-ի փոխչ... Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղա... «Որդիների Կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանու... Ինչու չեղարկվեց Էրդողանի՝ ԱՄՆ այցը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները... ՃՏՊ` Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժ... Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները... Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գո... Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Խե... Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի... 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտ... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախս... 60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տի... 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթա... Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանո... Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է ա... Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաին... Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan