Ակնհայտ էժանագին սադրանք․ «Անտարեսի» Արմենը «պատահական» այն վայրում էր, ուր երեկ սպանվել էր հղի կինը․ Քրիստինե Նազարյան
Քրիստինե Նազարյան ֆեյսբուքյան օգտատերը գրառում է արել, որում անդրադառնում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին։ Գրառման մեջ ասվում է․
«Անտարեսի արմենը «պատահական» այն վայրում էր, որտեղ երեկ սպանվել էր հղի կինը, մոմավառության պահն էր նրա հիշատակին ու ծայրահեղ էմոցիոնալ վիճակ էր տիրում ու մեկ էլ շաաաատ «պատահական» այնտեղ էր` ըստ որոշ տվյալների ալենին կամ նրա նախկին շեֆին պատկանող, Ararat.news լրատվականը:
Ակնհայտ էժանագին սադրանք:
Այ չկայացած մոնտաժնիկներ,մի արեք, մի գժվացրեք առանց այդ էլ զայրացած արժանապատիվ հային:
Հ.գ. Ապրիլի 24-ին, Ցեղասպանության հիշատակի օրը ռուս աղջիկների հետ քեֆ անող հայտնի թրքասերը պատահական չէր եկել այսօր, հեչ պատահական չէր ...
Հ.հ.գ ապրեն ոստիկանները և արժանապատիվ հայերը , որ կանխեցին թրքասերի սադրանքը»։
Հիշեցնենք, որ քաղաքացիները վրաերթի ենթարկված կնոջ հիշատակն էին հարգում, երբ նրանց մի մասը Արմեն Մարտիրոսյանին տեղնելով զայրացել էր, նրա ուղղությամբ տարբեր առարկաներ նետել, հայհոյել նրան, մի քանիսն էլ հարվածներ էին հասցրել նրան։