Երևան, 06.Մայիս.2024, 00:00 |
Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքո... Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բ... Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցո... Ատելության խոսք ասողը վստահ է, որ ինքը անպատի... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ... Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ ... Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապա... ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն... Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրա... Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապ... Ո՞ւմ համար պարզ չէ, որ 2018 թվականից հետո Հայ... Դատախազությունն ակնհայտորեն քաղաքականորեն կաշ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գ... Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, աս... Telcell-ի հետ իրականացվող տոմսային համակարգի ... Քայլերթը մեր ակնկալիքները գերազանցել է. օր օր... Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝... ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համա... Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիա... Սևանի թերակղզուց մեկնարկում է «Տավուշը հանուն... Սա կուռքերի շարժում չի. ոչ մի ատելություն, թշ... Դուբայի Masters շախմատային մրցաշարում Մարտիրո... Հետքայլի տեղ չունենք. զոհված զինվորի մայր Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակց... Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78... Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ հայտնաբերվել է 8... ՀՀ-ն զավթելու նոր քայլեր են մշակվում․ անվտանգ... Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել... «Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնե... Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպ... Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին.... Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կ... Անվերջանալի այս քննարկումները երևանցիներին չե... Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ակա... Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հե... Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունա... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում... Փրկարարները հայտնաբերել են Աստղաձոր գյուղի հա... Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացմ... Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ... Կյանքից հեռացել է «Տիտանիկի» և «Մատանիների տի... Քանի աշակերտ է կիսատ թողել ուսումը Մեղվի խայթոցը հանգեցրել է տղամարդու բազմաթիվ ... ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության շարժակա... Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ո... Սելենա Գոմեսի ընկերը՝ Բենի Բլանկոն ասել է, որ... Քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մ... «Քնելուց առաջ նայեք էս մի քանի կիլոմետր ձգվող... Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ ... Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակ... Բագրատ Սրբազանի և Իգոր Խաչատուրովի ջերմ գրկախ... Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի ... Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ... Սպասվում է անձրև և ամպրոպ Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբ... «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի ... Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 ... Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալս... Դանիայում 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբոր... Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հուն... Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մեն... Տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փա... Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը շարու... Շնորհակալություն Ձեր ծառայության համար․ Բագրա... Բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mer... Բոլորիդ սպասում ենք Երեւանում. Բագրատ Սրբազան... ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաք... Ինչպես են Ծովագյուղում դիմավորում շարժման մաս... Չորս տարի սպասել ենք այս պայքարին. զոհված զին... Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այց... Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականներ... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն...

ՄԻԵԴ-ը բավարարել է բանակում մահացած զինծառայողի մոր դիմումը. խախտվել է զինծառայողի կյանքի իրավունքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) օրերս հրապարակել է «Նանա Մուրադյանն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով որոշումը որով դատարանը որոշել է բավարարել Նանա Մուրադյանի բողոքը: Որոշմամբ դատարանն արձանագրում է, որ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը. դիմումատուի զինծառայող որդու կյանքը պետության կողմից չի պաշտպանվել, ինչպես նաև չի իրականացվել դիմումատուի որդու մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն: ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է Նանա Մուրադյանին վճարել 20.000 եվրո:

Նշենք, որ 2009թ. նոյեմբերին Վ. Մուրադյանը զորակոչվել է հայկական բանակ և զինծառայության անցել Արցախում: Ծառայությունից ամիսներ անց՝ 2010թ. մարտի 15-ին, ժամը 12:35-ի սահմաններում, Վ. Մուրադյանի դին հայտնաբերվել է զորամասի շինություններից մեկի հետնամասում՝ պտտաձողից կախված։

Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ և որպես ինքնասպանության պաշտոնական պատճառ նշվել է Վալերի Մուրադյանի 3000 դրամ պարտքը:

Վալերիի մայրը՝ Նանա Մուրադյանը, հարուցված քրեական գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Հարցաքննվելիս Ն. Մուրադյանը նշել է, որ դեպքից մի քանի օր առաջ որդին իրեն պատմել է, որ զորամասում ականատես է եղել վառելիքի գողության։ Նա չի հավատում, որ իր որդին կարող էր ինքնասպան լինել: Փաստել է, որ որդուն սպանել են այն զինծառայողները, որոնց տեսել է վառելիք գողանալիս։

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ զինծառայողի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են նաև մի շարք վնասվածքներ՝ ձախ ձեռքի հատվածում կապտուկ, աջ դաստակի քերծվածք, որոնք հասցվել են դեռ կենդանության ժամանակ՝ մահից մոտ 2-4 օր առաջ:

Այդ վնասվածքների մասով նախաքննական մարմինը եզրակացրել է, որ դեպքին նախորդող օրերին Վ. Մուրադյանը մասնակցել է ավտովերանորոգման աշխատանքներին և այդ ժամանակ կարող էին առաջանալ ձախ ձեռքի հատվածի կապտուկը և աջ դաստակի քերծվածքը։

2010թ. մայիսի 31-ին քննիչը նշանակել է դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն՝ մահվանից առաջ Վ. Մուրադյանի հոգեվիճակը պարզելու նպատակով։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ ծառայակիցներն ու սպաներն իրենց հայտարարություններում նշել են, որ Վալերին չի բողոքել զինծառայությունից և մահվանը նախորդող ժամանակահատվածում լավ տրամադրություն է ունեցել: Ավելին, նա երջանիկ է եղել, ոչ մի անհանգստություն կամ հուսահատություն չի նկատվել նրա մոտ:

Նանա Մուրադյանը, դժգոհ լինելով նախաքննության արդյունքներից, տարբեր բողոքներ է ուղարկել իշխանություններին՝ պնդելով, որ չեն հաստատվել իր որդու մահվան իրական հանգամանքները:

Դատախազի ցուցումով կատարվել են լրացուցիչ քննչական գործողություններ: 2011թ. ապրիլի 30-ին զինծառայող Ա.Գ․-ին մեղադրանք է առաջադրվել՝ զինվորական կարգապահության կանոնները խախտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2010թ. փետրվարի սկզբին Ա.Գ.-ն գումարի պատճառով վիճաբանել է Վ. Մուրադյանի հետ և մի շարք զինծառայողների ներկայությամբ դիտավորյալ ապտակել ու հարձակվել է նրա վրա՝ հրապարակայնորեն նվաստացնելով նրան։ 2011թ. հունիսի 29-ի որոշմամբ՝ դադարեցվել է Ա.Գ.-ի հետապնդումը՝ «Համաներման մասին» օրենքի հիման վրա:

2015թ. դեկտեմբերի 7-ին որոշում է կայացվել կասեցնել քրեական գործի վարույթը. ապացույցներ ձեռք չեն բերվել, որոնք կհիմնավորեն, որ Վ. Մուրադյանը ենթարկվել է նվաստացման կամ վատ վերաբերմունքի:

2017թ. հուլիսի 7-ին արդեն նախկին երկու զինծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մաս):

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, 2010թ. մարտի 14-ին Ն.Գ-ն և Ա.Կ-ն. Վալերի Մուրադյանին ճնշելու և նվաստացնելու դիտավորությամբ իրենց սուտ խոստում տալու և խոստացված գումարը ժամանակին չվերադարձնելու նպատակով հետապնդել են նրան:

Այդ ընթացքում Նանա Մուրադյանը ևս դժգոհել է նախաքննական մարմնի գործողություններից: Զինծառայողի մոր բողոքի հիման վրա Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ. հոկտեմբերի 23-ին որոշել է, որ խախտվել է վերջինիս արդյունավետ քննության իրավունքը՝ երկարատև հետաքննության պատճառով: Արձանագրվել է, որ տուժողի իրավահաջորդը հնարավորություն չի ունեցել արդյունավետորեն մասնակցել մի շարք քննչական գործողությունների: Այդ հիմքով որոշել է պարտավորեցնել նախաքննական մարմնին վերսկսել Վ. Մուրադյանի մահվան փաստով քրեական գործի վարույթը և վերացնել նրա իրավունքների խախտումը: Գործի քննությունը վերսկվել է:

Նախկին զինծառայողների նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ հայտնի չի եղել նրանց գտնվելու վայրը:

Նանա Մուրադյանը, դիմելով ՄԻԵԴ, առաջ է քաշել Կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ հոդվածների (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումները: Մասնավորապես` այն, որ զինվորական ծառայության ընթացքում իր որդու մահվան դեպքով իշխանությունները չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել, պետությունը չի պաշտպանել իր որդու կյանքի իրավունքը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում:

ՄԻԵԴ-ը որոշել է բողոքը քննարկման առարկա դարձնել միայն կյանքի իրավունքի խախտման մասով:

Կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում պնդել է, որ Վ. Մուրադյանի մահվան հանգամանքների քննությունը դեռ շարունակվում է Հայաստանի իշխանությունների կողմից։

Նանա Մուրադյանը պնդել է, որ իշխանությունները պատասխանատվություն են կրում իր որդու մահվան համար, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա զինվորական ծառայության մեջ է եղել՝ նրանց բացառիկ հսկողության տակ: Նա վիճարկել է ինքնասպանության վարկածը և պնդել, որ իր որդուն սպանել են։

ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով մի շարք փաստական հանգամանքներ, արձանագրել է, որ Վալերի Մուրադյանը զինծառայության ընթացքում գտնվել է պետության վերահսկողության տակ, որը չի պաշտպանել զինծառայողի կյանքի իրավունքը:

Կառավարությունը 3 ամսվա ընթացքում Նանա Մուրադյանին պետք է վճարի 20 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ նրա որդու կյանքի իրավունքի խախտման համար:

Նշենք, որ Նանա Մուրադյանի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանել են փաստաբաններ Մուշեղ Շուշանյանն ու Ռոբերտ Ռևազյանը:

Հիշեցնենք, որ Նանա Մուրադյանը տարիներ շարունակ մասնակցել է սեւազգեստ մայրերի բողոքի ակցիաներին:

դիտվել է 245 անգամ
Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքո... Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բ... Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցո... Ատելության խոսք ասողը վստահ է, որ ինքը անպատի... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ... Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ ... Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապա... ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն... Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրա... Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապ... Ո՞ւմ համար պարզ չէ, որ 2018 թվականից հետո Հայ... Դատախազությունն ակնհայտորեն քաղաքականորեն կաշ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գ... Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, աս... Telcell-ի հետ իրականացվող տոմսային համակարգի ... Քայլերթը մեր ակնկալիքները գերազանցել է. օր օր... Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝... ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համա... Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիա... Սևանի թերակղզուց մեկնարկում է «Տավուշը հանուն... Սա կուռքերի շարժում չի. ոչ մի ատելություն, թշ... Դուբայի Masters շախմատային մրցաշարում Մարտիրո... Հետքայլի տեղ չունենք. զոհված զինվորի մայր Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակց... Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78... Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ հայտնաբերվել է 8... ՀՀ-ն զավթելու նոր քայլեր են մշակվում․ անվտանգ... Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել... «Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնե... Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպ... Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին.... Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կ... Անվերջանալի այս քննարկումները երևանցիներին չե... Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ակա... Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հե... Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունա... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում... Փրկարարները հայտնաբերել են Աստղաձոր գյուղի հա... Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացմ... Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ... Կյանքից հեռացել է «Տիտանիկի» և «Մատանիների տի... Քանի աշակերտ է կիսատ թողել ուսումը Մեղվի խայթոցը հանգեցրել է տղամարդու բազմաթիվ ... ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության շարժակա... Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ո... Սելենա Գոմեսի ընկերը՝ Բենի Բլանկոն ասել է, որ... Քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մ... «Քնելուց առաջ նայեք էս մի քանի կիլոմետր ձգվող... Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ ... Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակ... Բագրատ Սրբազանի և Իգոր Խաչատուրովի ջերմ գրկախ... Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի ... Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ... Սպասվում է անձրև և ամպրոպ Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբ... «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի ... Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 ... Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալս... Դանիայում 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբոր... Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հուն... Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մեն... Տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փա... Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը շարու... Շնորհակալություն Ձեր ծառայության համար․ Բագրա... Բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mer... Բոլորիդ սպասում ենք Երեւանում. Բագրատ Սրբազան... ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաք... Ինչպես են Ծովագյուղում դիմավորում շարժման մաս... Չորս տարի սպասել ենք այս պայքարին. զոհված զին... Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այց... Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականներ... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan