Շրի Լանկայում մի շարք նախարարներ հրաժարական են տվել՝ տնտեսական ճգնաժամի հետ կապված բողոքի ակցիաների ֆոնին
Շրի Լանկայում մի շարք նախարարներ հրաժարական են տվել՝ տնտեսական ճգնաժամի հետ կապված բողոքի ակցիաների ֆոնին։ Հրաժարական է տվել նաեւ վարչապետի որդին, հաղորդում է Reuters-ը։
Պարտքերով ծանրաբեռնված երկիրը պայքարում է վառելիքի եւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման դիմաց վճարելու համար՝ արտարժույթի սուր պակասի պատճառով, որը հանգեցրել է ժամերով էլեկտրաէներգիայի անջատումների եւ զանգվածային ցույցերի, որոնք շարունակվել են՝ չնայած հանգստյան օրերին պարետային ժամերին:
Երկուշաբթի Կոլոմբոյի փողոցներում վերականգնվել է երթեւեկությունը, սակայն երկրի ողջ տարածքից տեղեկություններ են ստացվել խաղաղ ցույցերի մասին:
Երիտասարդության եւ սպորտի նախարար Նամալ Ռաջապակսան՝ վարչապետի որդին, Twitter-ում հայտնել է, որ նախագահի քարտուղարին հայտնել է իր հրաժարականի մասին։ Նամալն ասաց, որ հրաժարական է տվել այն հույսով, որ դա կօգնի նախագահին եւ վարչապետին «կայունություն հաստատել»։
Կրթության նախարար Դինեշ Գունավարդենան տեղական լրատվամիջոցներին ասել է, որ «հրաժարականները հանձնել են վարչապետին»։ «Նախագահն ու վարչապետը կքննարկեն եւ համապատասխան որոշումներ կկայացնեն»,- ասել է նա։