Վեդիի ընտրություններն ավարտվեցին. մեկնարկել է ձայների հաշվարկը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Վեդի խոշորացված համայնքում տեղի է ունեցել արտահերթ ընտրություններ: Քիչ առաջ ընտրություններն ավարտվեցին, բոլոր ընտրատեղամասերը փակվեցին:
Վեդի համայնքի Ոսկետափ համայնքի թիվ 13/11 ընտրատեղամասում քվեատուփը փակվեց։ Այս ընտրատեղամասում 1802 ընտրողից մասնակցել է 988։ Այս պահին արդեն մեկնարկել է ձայների հաշվարկը:
Հիշեցնենք, որ ընտրությանը մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։