Վրաստանում 1 տոննա միս կոչնչացվի
Վրաստանում 1 տոննա միս ենթակա է ոչնչացման: Սննդամթերքի ազգային գործակալությունը շարունակում է ստուգումները մսի իրացման օբյեկտներում: Թբիլիսիի քաղաքային ծառայության տեսուչները մսամթերքի մեծածախ վաճառքի օբյեկտներում խախտումներ են արձանագրել: Միայն երկու ՍՊԸ-ից առգրավվել է ավելի քան 240 կգ ժամկետանց միս: Մեկ այլ` «Միրո» ՍՊԸ-ում, հայտնաբերվել է կասկածելի ծագման միս՝ առանց համապատասխան պիտակավորման:
Բոլոր օրինախախտ օպերատորները տուգանվել են օրենքի համաձայն: Մեկ տոննա մսի վրա արգելք է սահմանվել, խմբաքանակը կոչնչացվի Սննդի ազգային գործակալության տեսուչների հսկողության ներքո: