Էրմիտաժը փակվել է ռումբի մասին հաղորդագրություններից հետո
Սանկտ Պետերբուրգում Էրմիտաժի մի քանի աշխատակիցներ էլեկտրոնային փոստով հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ թանգարանի շենքում ռումբ է տեղադրված: Էրմիտաժն այս մասին հայտնել է VK սոցցանցի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ թանգարանը կվերաբացվի ստուգման աշխատանքների ավարտից հետո:
Ինչպես հայտնում է TASS լրատվական գործակալությունը, այսօր՝ մարտի 21-ին, ռումբի մասին հաղորդագրությունից հետո փակվել է նաև Սանկտ Պետերբուրգի Իսակևյան տաճարը: Ստուգումների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել: Թանգարանը բաց է:
Ռումբի տեղադրման մասին հաղորդագրությունների պատճառով տարհանումներ են իրականցվել Սանկտ Պետերբուրգի 12 դպրոցներում, մի քանի բուհերում, բուժհաստատություններում և առևտրի կենտրոններում:
Պետերբուրգի արտակարգ ծառայությունները կեղծ ահազանգեր են սկսել ստանալ փետրվարի կեսից: