Սգո սրահը պետությանը պատճառել է 4.5 մլն դրամի վնաս
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 10-րդ բաժնում ՀՀ քր․ օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է պաշտոնական կեղծիք կամ անփութություն ցուցաբերելու փաստով:
Պետական եկամուտների կոմիտեի ծառայողները պարզել են, որ Բագրատունյաց փողոցի 69/2 հասցեում 2016-2019 թթ. ընթացքում անհատ ձեռներեց Արայիկ Խաչատրյանն առանց համապատասխան թույլտվության և տեղական տուրք չվճարելով՝ մատուցել է քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների ծառայություններ, սակայն նշված գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ ցուցաբերել են անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք:
Նրանց պարտականությունների չկատարման արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է 4 մլն 500 հազար դրամի վնաս: