Ռուսաստանում հային ծեծելով մահվան հասցրած անձն ազատազրկվել է
Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մեղադրվող անձն 9 տարվա ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հայտնում է «Петербургский дневник» պարբերականը:
Հաղորդվում է, որ 29-ամյա Սերգեյ Կատկովը կարող էր ներգրավված լինել «սափրագլուխների» (սլավոնական արտաքին չունեցող անձանց ծեծի ենթարկող ու սպանող անձանց խմբավորում-խմբ.) խմբավորման մեջ:
«Կատկովն իր մեղքը մասնակի է ընդունել, փաստացի հանգամանքները չի վիճարկել: Ասել է, որ որևէ խմբավորման չի անդամակցել, սպանության մասին անգամ միտք չի ունեցել»,- ասված է քաղաքային դատարանների լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2007 թվականին Կրատկովը մասնակցել է հայաստանցու ծեծկռտուքին: Դրանից հետո ծեծված տղամարդը մահացել էր: