Facebook-ը մեկ օրում ջնջել է Նոր Զելանդիայի ահաբեկչության վերաբերյալ 1,5 մլն տեսանյութ
Facebook-ի ղեկավարությունը մեկ օրում ջնջել է 1,5 մլն տեսանյութ, որոնցում կային կադրեր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք 24 ժամվա ընթացքում ջնջել ենք 1,5 մլն տեսանյութ աշխարհի բոլոր այն օգտատերերի հաշիվներից, որոնցում կային կադրեր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից: 1,2 մլն տեսանյութերն արգելափակվել են հենց հրապարակման պահին»,- ասված է հայտարարության մեջ:
Սոցցանցը շարունակում է շուրջօրյա աշխատել բռնության տեսարաններ պարունակող կոնտենտի հեռացման վրա։