Հաղթանակ. Անուշ Գրիգորյանը եզրափակչում է
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում վայրկյաններ առաջ Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթել է Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ:
Քիչ անց ռինգ դուրս կգա նաև 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: