Ուղևորատար ինքնաթիռը գերազանցել է ձայնի արագությունը
Լոս Անջելեսից Լոնդոն ուղևորվող ինքնաթիռը թռիչքի ընթացքում գերազանցել է ձայնի արագությունը: Այս մասին հայտնել է Popular Mechanics ամսագիրը:
Virgin Atlantic ավիաընկերությանը պատկանող Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռը 11 կմ բարձրության վրա հայտնվել է ուժգին քամու նեղ գոտում, ինչի հաշվին զարգացրել է 1285 կմ/ժամ արագություն: Ձայնի արագությունը կազմում է 1062 կմ/ժամ, իսկ տվյալ ինքնաթիռի արագությունը՝ 902 կմ/ժամ:
Ինքնաթիռի օդաչուն թվիթերյան իր էջում գրել է, որ իր 25-ամյա կարիերայի ընթացքում նման համընթաց քամու չի հանդիպել:
նայած այսքան մեծ արագացմանը, ինքնաթիռը Լոնդոն է հասել նախատեսվածից ընդամենը 48 րոպե շուտ: