ՄԻՊ-ի կոչն այն կանանց, ովքեր կարծում են` իրենց իրավունքները խախտվել են. (տեսանյութ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեսանյութ է հրապարակել կանանց նկատմամբ խտրականության դրսևորման, աշխատաշուկայում նրանց ներգրավման խնդիրների վերաբերյալ: Ըստ այդմ՝ որոշ դեպքերում կանանց աշխատանքի ընդունվելու հարցում նախապատվություն չեն տրվում, փոխարենն ավելի ցածր որակավորում տղամարդիկ են ընդունվում աշխատանքի: Մեկ այլ խնդիր ևս:
«Մայրության արձակուրդից վերադառնալու հարցը համակարգային բնույթի խնդիր է, կանայք իրենց երեխաների խնամքի կազմակերպման հարցում ունենում են բարդություններ, մասնավորապես նախադպրոցական ուսումնական հաստատությունները երեխաների ընդունելությունը հազվադեպ են կազմակերպում մինչև 2-3 տարեկանը լրանալը, իսկ աջակցության այլ ծրագրերը բավարար չեն, այդ պատճառով կինը հաճախ կանգնում է աշխատելու կամ մայրանալու ընտրության առջև»,-ասվում է տեսանյութում:
Սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումը ևս խնդիր է, խնդիր է նաև բռնությունը, լինի դա ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ տնտեսական ձևերով արտահայտված:
Հայտարարվում է, որ կանանց խնդիրները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում, հետևաբար ՄԻՊ-ը կոչ է անում.
«Եթե կարծում եք, որ խախտվել են ձեր իրավունքները, ապա ՄԻՊ-ի աջակցությունը ստանալու նպատակով կարող եք զանգահարել թեժ գծի շուրջօրյա 116 հեռախոսահամարով կամ այցելել Երևանի, Շիրակի, Սյունիքի, Գեղարևքունիքի ստորաբաժանումներ»: