Մեքենան բախվել է ծառին և հայտնվել Դեբեդ գետի ափին. վարորդը տեղում մահացել է
Փետրվարի 18-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում 35-ամյա Գրիգոր Ա.-ն իր վարած BMW մակնիշի 35 NL 059 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել Դեբեդ գետի ափին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով Գրիգոր Ա.-ն տեղում մահացել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն աշխատում էր «Կապավոր» ՍՊԸ-ում։