Մալդիվների դատարանը կարգադրել է կալանավորել նախկին նախագահին
Մալդիվների դատարանը կարգադրել է փողերի լվացման մեղադրանքով Մալդիվյան կղզիների նախկին նախագահ Յամին Աբդուլ Գայումային կալանավորել, գրում է AP-ն:
Մալեի քրեական դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ Յամինը պետք է կալանավորված մնա մեղադրական կողմի հաստատումից հետո: Ըստ դատարանի , եթե նա ազատության մեջ մնա կարող է ազդել վկաների վրա:
Ոստիկանությունը հաղորդում է որ վկաները Յամինի բանկային հաշվին 1 մլն դոլար են հայտնաբերել, որը հավանաբար կապված է Մալդիվներում զբոսաշրջության զարգացման համար հանրային կղզիների վարձակալության գործարքի հետ: