Վենետիկում մեկնարկել է կառնավալային սեզոնը
ենետիկում սկսվել է կառնավալային սեզոնը: Տոնախմբությունը նշանավորվել է համերգով և պատմական դիմակների ու հագուստների շքերթով: Գոնդոլաները և այլ նավակներ անցել են Կանարեջո ջրանցքով:
Վենետիկյան կառնավալի այս տարվա խորագիրը հետևյալն է. «Քաղաք՝ ստեղծված խաղերի համար»:
Վենետիկում և Իտալիայի տարբեր քաղաքներում մինչև մարտի սկիզբը գունեղ տոնախմբություններ կանցկացվեն: