ԱՄՆ-ում ազատ է արձակվել աղմկահարույց սկանդալներում ներքաշված նախկին կոնգրեսականը
Խայտառակված նախկին կոնգրեսական Էնթոնի Ուեյները, որն առանցքային դեր ուներ 2016 թվականի նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի պարտության մեջ, ազատ է արձակվել դաշնային բանտից, հաղորդում է Reuters-ը:
54-ամյա Ուեյները 14 ամիս գտնվել է անազատության մեջ 15-ամյա երիտասարդ աղջկա հետ սեռական բնույթի նամակարգության պատճառով:
Ուեյները, որը 7 ժամկետ շարունակ կոնգրեսական էր և բազմիցս աջադարդվել էր Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում, վերջնականապես ազատ կարձակվի ընթացիկ տարվա մայիսին՝ սահմանված ժամկետից 3 ամիս առաջ:
Ներկայումս նա դեռեւս չի վերահսկվում համապատասխան մարմինների կողմից:
Նա մեղավոր էր ճանաչվել անչափահասին սեռական բնույթի տեքստեր ուղարկելու մեջ, և հայտնվել էր 10 տարվա ազատազրկման սպառնալիքի ներքո:
Ուեյների անվան հետ կապված է ես մեկ աղմկահարույց պատմություն: Ուեյների համակարգչում Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել էր նրա նախկին կնոջ՝ Հումա Աբեդինի էլեկտրոնային նամակները, որը Հիլարի Քլինթոնի ավագ օգնականն էր: Այդ ժամանակ ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Քոմին նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ նրա գործակալությունը վերականգնել է հետաքննությունը Քլինտոնի էլեկտրոնային հասցեի անձնական սերվերն օգտագործելու գործով, երբ Քլինտոնն ԱՄՆ-ի Պետքարտուղարն էր:
Ավելի ուշ Քլինտոնը հայտարարել էր, որ այդ միջադեպը զգալիորեն նպաստել էր նրա պարտությանը նախագահական ընտրությունների ժամանակ:
Հումա Աբեդինը դիմել էր ապահարզանի համար: Նախկին ամուսիններն ունեն 7-ամյա որդի՝ Ջորդան անունով: