2018թ. Հայաստան վերադարձողների թիվը գերազանցել է մեկնողների թվին․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստաննի համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա ՄԵրկելի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին Փաշինյանը ասաց հանդիպմումից հետո Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։
«Այդ թեման մենք նույնպես քննարկել ենք։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի գրավիչ երկիր լինի սեփական քաղաքացիների համար։ Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ 2018 թվականին երկար տարիներ ի վեր առաջին անգամ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը ավելի մեծ է եղել, շատ ավելի մեծ է եղել, քան Հայաստանից մեկնողների թիվը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ պետք է իրականացնել այնպիսի փոփոխություններ, որ Հայաստանն այլևս չդիտարկվի որպես փախստականներ մատակարարող երկիր։
«Եվ այս տարվա զարգացումները ցույց են տալիս, որ մենք այդ ուղղությամբ շարժվում ենք, և շարժվում ենք վստահ, և իհարկե մեր քննարկումների և բանակցությունների և հարաբերությունների զարգացման առումով մենք հույս ունեմ՝ մենք առավել նպաստավոր պայմաններ կստեղծենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցում հաջողության հասնելու համար»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ արդեն ժամանակն է մտածել այդ թեմայով բանակցությունները մեկնարկելու մասին