Մեղրիի մաքսակետում քաղաքացու ուղեբեռում «մարիխուանա» և «մեթամֆետամին» է հայտնաբերվել
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնի աշխատակիցները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը:
ՊԵԿ-ից հայտնում են, որ արդյունքում հայտնաբերվել է մոտ 49.5 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված, ինչպես նաև մոտ 0.3 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ գույնի, բյուրեղանման զանգված: