Սարի թաղի բնակիչը չէր կարողացել ավարտին հասցնել գողությունը մթերային խանութից (տեսանյութ)
Դեկտեմբերի 30-ի գիշերը Ավանի Խուդյակովի փողոցում գտնվող մթերային խանութից գողությունը ավարտին չէր հասցվել, միացել էր խանութի ազդանշանային համակարգը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ոստիկանությունից։
Գողության փորձ կատարող տղամարդը լքել էր դեպքի վայրը։
Ոստիկանության Ավանի բաժնի աշխատակիցները պարզեցին, որ տղամարդն ապրում է Սարի Թաղում ։
Կասկածվող Ենոք Վարդանյանին ոստիկանները հայտնաբերել են Երևանի Խորենացի փողոցից։
Նախկինում բնակարանային գողության համար դատապարտված Վարդանյանին ներկայացրել են Ավանի եւ Նոր նորքի քննչական բաժին։ Նա ինքնախոստովանական ցուցմունք են տվել։
Նախաքննությունը շարունակվում է։