Համացանցում հրապարակվել են Սև ծովում այրվող երկու նավերի կադրերը (տեսանյութ)
Կերչի նեղուցում Տանզանիայի դրոշի ներքո նավարկող երկու նավ է այրվում: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: Նավերից մեկի վրա եղել է 17, մյուսի վրա՝ 14 մարդ, այդ թվում՝ Հնդկաստանի և Թուրքիայի քաղաքացիներ: Հայտնի է, որ 10 մարդ զոհվել է, 14-ին հաջողվել է փրկել:
Ըստ գործակալության տվյալների՝ այրվում են նավթ ու գազ տեղափոխող բեռնանավեր: Հրդեհն առաջացել է հեղուկ վառելիքը նավից նավ տեղափոխելու ընթացքում: Փրկարարական աշխատանքներին մասնակցում է 7 նավ: