Սիրիայում հարձակվել են քուրդ-ամերիկյան զինվորական շարասյան վրա. կան զոհեր
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Շադադի քաղաքում ականապատ մեքենա է պայթեցվել: Ահաբեկչության թիրախն է եղել քուրդ-ամերիկյան զինվորական շարասյունը: Պայթյունի հետևանքով 5 քուրդ զինվորականներ են զոհվել, որոնք ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում էին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ևս մեկ պայթյուն էր տեղի ունեցել Սիրիայի Մանբիջ քաղաքում: Մահապարտը պայթյուն էր իրականացրել այն ժամանակ, երբ քաղաքով անցնում էր ամերիկյան զինվորական շարասյունը: Պայթյունը 27 հոգու կյանք էր խլել: Զոհերի թվում կար 4 ամերիկացի զինվորական: