Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 89-ի
Մեքսիկայի Իդալգո նահանգում Տուսպան-Տուլա խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 89-ի, այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը:
Աղբյուրը նաև հայտնում է 51 տուժածի մասին, որոնք ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ավելի վաղ հաղորդվել էր 58 զոհի մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, պայթյունը տեղի է ունեցել, երբ ավելի քան 350 տեղացիներ հավաքվել են՝ տարաներով վառելիք գողանալու:
Տարվա սկզբից Մեքսիկայի նոր իշխանությունները պայքարում են վառելիքի ապօրինի յուրացման դեմ: Երկրի կառավարությունը դադարեցրել էր մի քանի խողովակաշարերով բենզինի տեղափոխումը, որպեսզի խուսափեր դրա ապօրինի յուրացումից, և սկսել էր վառելիքը ցիստեռններով մատակարարել: