ՃՏՊ–ների հետևանքով զոհերի թիվը նվազել է. հայտնաբերված ոչ սթափ վարորդների թիվն՝ աճել (տեսանյութ)
Տոնական և հետտոնական օրերին ՃՏՊ–ների հետևանքով զոհերի թիվն այս տարի նվազել է։ Հայտնում են, որ եթե 2018թ. հունվարի 1–ից 18–ը տեղի ունեցած վթարների հետևանքով զոհվել էր 26 մարդ, ապա այս տարի նույն ժամանակահատվածում զոհերի թիվն այս 15–ով նվազել է։ Փոխարենն այս տարի աճել է վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունների, ոչ սթափ վիճակում հայտնաբերված վարորդների, ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխված տրանսպորտային միջոցների թիվը։
Մասնավորապես 2018թ. հունվարի 1–ից 18–ը հայտնաբերված ճանապարհային երթևեկության տարբեր խախտումների փաստերով կազմվել է 8628 արձանագրություն, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 13724 արձանագրություն ՝ 5096–ով ավելի նախորդ տարվա համեմատությամբ։
2018թ. հունվարի 1–ից 18–ը ոստիկանները հայտնաբերել են 223 ոչ սթափ վարորդ՝ 112–ով պակաս այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տոնական և հետտոնական օրերին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարող 335 վարորդ։
Մեծ է նաև պահպանվող հատուկ տարածք տեղափոխված տրանսպորտային միջոցների թիվը։ Այս տարի՝ հունվարի 1–ից 18–ը պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 729 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները խախտել են երթևեկության կանոնները, չեն ունեցել համապատասխա փաստաթղթեր կամ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հատուկ պահպանվող տարածք էր տեղափոխվել 175 մեքենա ՝ 454–ով պակաս, քան այս տարի։
Ոստիկանությունից հայտնում են, որ նվազել են ՃՏՊ–ների հետևանքով զոհերի թիվը։ Եթե նախորդ տարի հունվարի 1–ից 18–ը տեղի ունեցած վթարների հետևանքով զոհվել էր 26 մարդ, ապա այս տարի զոհերի թիվը 15–ով նվազել է։