Ինչ է քննարկվել «Իմ Քայլը» դաշինքի խմբակցության նիստում
«Իմ քայլը» դաշինքի խմբակցության նիստում քննարկվել են մի շարք օրինագծեր, որոնք կներկայացվեն Ազգային Ժողովի առաջիկա լիագումար նիստերում: Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Հովհաննես Աղազարյանը: Նրա խոսքերով, քննարկվել են մշտական խորհրդարանական հանձնաժողովների ձևավորման հետ կապված հարցեր, ինչպես նաև որոշ օրինագծերի ապագայի հետ կապված հարցեր: Միևնույն ժամանակ, Աղազարյանը հրաժարվել է ճշտել, թե հատկապես ինչ օրինագծերի մասին է խոսքը: