Մեկ շաբաթում գրանցվել է 163 արտակարգ դեպք. այդ թվում 52 ավտովթար. փրկվել է 3 քաղաքացի
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 302 դեպք, որից 163-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 90 կենցաղային կանչ, 87 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով տուժել է 58 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 31 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 188 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 101 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 12 դեպք, որի հետեւանքով տուժել է 40 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: