Աղոթենք միասին. Հռոմի պապը գործարկել է Կաթոլիկ եկեղեցու առաջին սմարթֆոնային հավելվածը
Հռոմի կաթոլիկ եկեղեցին, փորձելով նոր ժամանակներին համընթաց քայլել, գործարկել է Եկեղեցու պատմության մեջ առաջին սմարթֆոնային հավելվածը, որը հավատացյալներին պոնտիֆիկոսի հետ աղոթելու հնարավորություն կտա:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հավելվածը կոչվում է Click to Pray: Այն հավատացյալներին տեղեկացնելու է, որ Հռոմի պապը սկսել է Սուրբ Պետրոսի հրապարակում անցկացվող ավանդական կիրակնօրյա աղոթքը: Հավելվածը հավատացյալներին կոչ է անելու միանալ հովվապետին:
Հավելվածի գործարկումն իրականացվել է հանդիսավոր կերպով:
Հայտնի է, որ Կաթոլիկ եկեղեցին ամբողջ աշխարհում ունի 1,3 մլրդ հետևորդ: