Մեր դիվանագիտական առաքելությունները պետք է ակտիվացնեն աշխատանքը. Էդմոն Մարուքյան
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի կողմից ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացմանը:
«Մեծ Բրիտանիան վավերացրել է ԵՄ – Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մեր դիվանագիտական առաքելությունները պետք է ակտիվացնեն աշխատանքները, որ ԵՄ անդամ մյուս երկրների խորհրդարանները նույնպես վավերացնեն համաձայնագիրը»,- նշել է նա: