Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 30-ամյակը: Առաջին ակումբը, որտեղ հանդես է եկել Հենրիխ Մխիթարյանը, Երևանի «Փյունիկ»-ն էր: Այնուհետև նա տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», ապա հանդես եկել Դոնեցկի «Շախտյոր»-ում:
2013-2016թթ. Հենրիխ Մխիթարյանը խաղացել է Գերմանիայում, իսկ 2016-ին Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Վերջին շրջանում Մխիթարյանը հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալ»-ում։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Մխիթարյանը մասնակցել է 80 հանդիպման և դարձել 26 գոլի հեղինակ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի ազգային հավաքականի համար: