Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվել է աշխտանքից. ո՞վ է փոխարինելու նրան
Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Արցախում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն, ում փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։
«Որոշ աղբյուրների փոխանցմամբ արդեն աշխատանքից ազատվել են Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը:
Ադրբեջանի հանրապետության ղեկավարությունը նույնիսկ ամենալավ երազում այսպիսի բան չէր կարող տեսնել ու հավատալ:
Ինչ-որ մեկը կփորձի՞ հերքել այս լուրը, չնայած եթե թողել են այսքան տարածվի ուրեմն տակը մի բան կա: Սա իրականում ոչ տեղին ու սխալ քայլ է ու չի կարող որևէ կապ ունենալ հեղափոխության գաղափարախոսության հետ»,-գրել է Աշոտ Ասատրյանը Facebook-ի իր էջում:
Համացանցի օգտատերերը նաև հիշեցնում են, որ նշված անձինք արձագանքել էին Սասուն Միքայելյանի հայտարարություններին և արժանացել էին Նիկոլ Փաշինյանի զայրույթին։
«Ինչ որ մեկը կարող է հաստատել ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հանելու կամ հնարավոր հանելու լուրը։
Ու ում «պայծառ» ուղեղում կարող էր հղիանալ Լյովայի հանելու այս հիմար գաղափարը , այն էլ հիմա »,-գրել է Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում: