Օլիմպիական կրկնակի և աշխարհի հնգակի չեմպիոնն արդարացվել է
Վճռաբեկ դատարանը չեղյալ է համարել Օլիմպիական խաղերի չեմպիոն, թաեքվոնդոյիստ Սթիվեն Լոպեսի ցմահ որակազրկումը: Վերջինս մեղադրվում էր 14-ամյա Նինա Զամպետիի հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մեջ:
«Մեղադրանքն այդպես էլ չի ապացուցվել, ուստի Սթիվենսը պատժամիջոցների չի ենթարկվի: Մեղադրող կողմի միակ ներկայացուցիչը դատարանում քննիչն էր, իսկ Լոպեսը ներկայացրել էր 5 վկա»,- ասել է մարզիկի փաստաբան Հովարդ Ջեյկոբսը:
Հիշեցնենք, որ 40-ամյա թաեքվոնդոյիստը ցմահ որակազրկված էր սեպտեմբերի ամսից: 14-ամյա Նինան նույնպես զբաղվում է թաեքվոնդոյով և մարզիկի ընկերներից մեկի աղջիկն է: Լոպեսը մասնակցել է 5 Օլիմպիադայի` 2 անգամ դարձել չեմպիոն, մեկ անգամ` բրոնզե մեդալակիր: Նա նաև աշխարհի հնգակի չեմպիոն է: