Միջազգային մակարդակով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ)
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների տևական բացատրական աշխատանքի արդյունքում՝ դեկտեմբերի 12-ին ինքնակամ բաժին է ներկայացել 2012 թվականից միջազգային մակարդակով հետախուզվող Գնել Խզարջյանը։
42-ամյա Խզարջյանը հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով՝ խափանման միջոցը կալանք։ Նա 6 տարի առաջ ապօրինի հրազենով կրակոցներ է արձակել մի տղամարդու ուղղությամբ՝ դիտավորությամբ պատճառելով ծանր մարմնական վնաս։
Խզարջյանը բաժին է ներկայացրել նաև ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։