Թերեզա Մեյը հայտարարել է, որ մինչև վերջ կպայքարի կառավարության ղեկավարի պաշտոնից իրեն հեռացնելու փորձերի դեմ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մինչեւ վերջ կպայքարի կառավարության ղեկավարի պաշտոնից իրեն հեռացնելու փորձերի դեմ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«(Խորհրդարանական 1922 կոմիտեի ղեկավար) Գրեմ Բրեյդին հաստատել է, որ 48 նամակ է ստացել Պահպանողական կուսակցության պատգամավորներից, որը գործարկել է Պահպանողական կուսակցության ներսում իմ նկատմամբ վստահության հարցով քվեարկության գործընթացը։ Ես մինչեւ վերջ կպայքարեմ անվստահության քվեի դեմ»,–ասել է Մեյը։
Բրիտանիայի վարչապետը հավելել է նաեւ, որ ընդունում է Կոնսերվատիվ կուսակցության իր գործընկերների մարտահրավերը։
Մեյի համոզմամբ՝ իր հրաժարականը ԵՄ–ի կազմից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը ձգձգելու կամ չեղարկելու վտանգի տան կդնի։