Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել. այն կրկին առնչվում է Մարտի 1-ի գործի հետ
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Նա նշել է, որ Գևորգյանի մեղադրանքը լրացվել է, սակայն թե ինչ մեղադրանքների մասին է խոսքը՝ պաշտպանն ասել է, որ կտեղեկացնի ավելի ուշ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցը։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Նիստը հետաձգվել է և տեղի կունենա վաղը՝ ժամը 10:30-ին:
Մեղադրանքը կրկին առնչվում է Մարտի 1-ի գործի հետ: Արմեն Գևորգյանին ավելի վաղ մեղադրանք էառաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։