Երկու միանձնուհիները դպրոցից 500 հազար դոլար են գողացել և մսխել այն Լաս Վեգասի կազինոներում
Երկու միանձնուհիներ մոտ 500 հազար դոլար են գողացել կաթոլիկ դպրոցից՝ որտեղ աշխատում էին, և փողերի մի մասը ծախսել են Լաս Վեգասի կազինոներում:
Կալիֆորնիայի ուսումնական հաստատություններից մեկի նախկին տնօրեն Մերի Կրեուփերը և նախկին ուսուցչուհի Լենա Չանգը, ովքեր լավագույն ընկերուհիներ են եղել, մսխել են երեխաների ուսման համար նախատեսված նվիրատվությունները, հաղորդում է Daily Mail-ը:
Հայտնի է, որ միայն վեց տարում կանայք կարողացել են գողանալ 500 հազար դոլար: Այլ ֆինանսական խարդախությունների մասին տեղեկատվություն հնարավոր չի եղել վերականգնվել:
Այնուամենայնիվ, Լոս Անջելեսի արքեպիսկոպոսները հայտարարել են, որ միանձնուհիների նկատմամբ մեղադրանք չի առաջադրվի, այլ իրենք կլուծեն խնդիրը: Ընկերուհիների խաբեության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ծնողներից մեկը խնդրել է գումարի փոխանցման ստացականի պատճենը: Դրանից հետո աշխատակիցները նկատել են, որ գումարը չի փոխանցվել դպրոցի հաշվեհամարին: