Բարսելոնան 100 հազար եվրոյով է տուգանել Դեմբելեին մարզումից ուշանալու համար
«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն տուգանվել է 100 հազար եվրոյով կատալոնական թիմի մարզումից ուշանալու համար, հայտնում է L՛Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբն այդ մասին պաշտոնապես չի հայտարարել, որպեսզի ավելորդ աժիոտաժ չստեղծի Դեմբելեի շուրջ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` «Տոտենհեմի» հետ խաղից առաջ (1:1):
Այդ խաղում, հիշեցնենք, ֆրանսիացին գոլի հեղինակ է դարձել:
Հիշեցնենք` Դեմբելեն քնած է մնացել և մոտ երկու ժամ ուշացել «Բարսելոնայի» մարզումից, որը կայացել է Իսպանիայի առաջնության հերթական տուրի` «Էսպանյոլի» հետ խաղի (4:0) հաջորդ օրը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն տուգանվել է 50 հազար եվրոյով: