Վահագն Մարգարյանի մահվան պատճառ դարձած վթարի դեպքով քրգործ է հարուցվել
Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23–ամյա Վահագն Մարգարյանի մահվան պատճառ դարձած վթարի դեպքով քրեական գործ է հարուցվել։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2–րդ մասով, այն է՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Նշանակվել է փորձաքննություն։