Բողոքի ակցիա Կառավարության դիմաց՝ ընդդեմ ԼԳԲՏ համայնքի քարոզչության
ԼԳԲՏ քարոզչության դեմ պայքարողներն այսօր՝ նոյեմբերի 22–ին, բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։
Ակցիայի մասնակիցների խոսքով, հեղափոխությունից հետո շատացել է ԼԳԲՏ–ի քարոզը։
«Հայաստանում չպետք է թույլատրել ԼԳԲՏ–ի պրոպագանդան, քանի որ այն մեծ վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության եւ սերունդների ապագայի համար»,– ասացին նրանք։
Ցուցարարները Կառավարությունից պահանջում են, որ սեղմ ժամկետներում ընդունվի օրենք, որում հստակ կնշվի, թե ինչ է ԼԳԲՏ պրոպագանդան եւ դա արգելող նորմերը։