Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն. ԱԳ նախարարի մամուլի խոսնակ
Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook- ի իր էջում, անդրադառնալով Վիկտոր Բիյագովի՝ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակմանը, գրել է, որ հետ կանչված Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն:
«Դեսպանների հետկանչումը և նշանակումը բնականոն և շարունակական գործընթաց է, այն իրականցվում է նախապես պլանավորված ռոտացիայի արդյունքում և այստեղ այլ ենթատեքստ պետք չէ փնտրել:
Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն՝ մայրաքաղաքից համակարգելով նաև այն ուղղությունը, որն իրականացնում էր որպես ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
Ե´վ պարոն Վիրաբյանը, և´ պարոն Բիյագովն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն, և մեր դիվանագիտական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, կարողությունները և արդյունավետությունը չպետք է որևէ մեկի մոտ կասկած հարուցեն:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և ցանկանում ամենայն հաջողություն իրենց բոլոր նախաձեռնություններում»,-գրել է Աննա Նաղդալյանը: