ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելու նախագիծը
ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացվեց և 64 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ 24-ժամյա ռեժիմում նախագծի հեղինակների կողմից առաջարկներ չեն եղել, առաջարկ եղել է միայն ՀՀԿ-ի կողմից, որով առաջարկվել է՝ ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռից և ուղղաթիռից օգտվելու այլ անձանց կարգը վարչապետի փոխարեն կառավարության կողմից սահմանվի, և այդ տեղեկությունը հրապարակային դառնա:
«Այս առաջարկը որևէ ձև չի առնչվում կառավարության կողմից ներկայացված նախագծին, այն լրիվ այլ է և վերաբերում է միայն ՀՀ նախագահի և վարչապետի նստավայրերին»,-ասաց փոխնախարարը: