Վիտոր Բիյագովը նշանակվել է ՀԱԿՊ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Դավիթ Վիրաբյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին:
Նախագահը մեկ այլ հրամանագիր է ստորագրել այդ պաշտոնում Վիկտոր Բիյագովին նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վիկտոր Բիյագովին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մոսկվա)»,- ասված է նախագահի հրամանագրում: