ԱԺ արտահերթ նիստ. ուղիղ
Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Այնուհետև կքննարկվի «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ:
Այս նախագծի համաձայն՝ Հայաստանի նախագահի նստավայրը կտեղափոխվի Երևանի Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:
Այնուհետև քննարկված նախագծերը կդրվեն քվեարկության, այդ թվում նաև 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: