Պարզվում է՝ Երևանում գոյություն ունի աղբահանությամբ զբաղվող կառույց, որի գործունեությունը որևէ բնակիչ չի տեսել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանցիների համար հավերժական խնդիր է դարձել բազմաբնակարան շենքերի աղտոտվածությունը, որ հաճախ հետեւանք է այդ շենքերում աղբատար խողովակների անմխիթար վիճակի: Պարզվում է` կա «Դավարս» ՍՊԸ, որը պարբերաբար իրականացնում է աղբամուղների բացման, նաեւ ախտահանման աշխատանքներ:
Նրանք Երեւանի քաղաքապետարանի հետ ժամանակին պայմանագիր են կնքել: «Ժողովուրդ» թերթին այս ՍՊԸ պատասխանատուները փոխանցել են` քլորով ախտահանման աշխատանքներ իրականացնում են յուրաքանչյուր տարվա հոկտեմբերից մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում երկու ամիսը մեկ անգամ, իսկ ահա ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում` բազմաբնակարան շենքերի մուտքերը, աղբամուղները, դրանց դռնակները: Սակայն բնակիչների մեծ մասը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում պնդում է` երբեւէ չեն տեսել ախտահանման աշխատանքները. աղբախցերը տարիներ շարունակ չեն մաքրվում, չեն լվացվում, ախտահանման մասին ավելորդ է խոսել: Աղբախցի մաքրման աշխատանքները պետք է իրականացնի «Սանիտեք» ընկերությունը, որը այս հարցում եւս պարապուրդի է մատնված:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: