ԲԴԽ գործունեությունը լուրջ դժգոհություն է հարուցել դատական համակարգում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ գործունեությունը լուրջ դժգոհություն է հարուցել դատական համակարգում: Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում հայտարարել է, թե հիմնական դժգոհության առիթը ԲԴԽ անդամների փակ քվեարկության և կայացված որոշումների չպատճառաբանված լինելն է: «Սա իսկապես մտահոգության առիթ հանդիսանալով հանդերձ, այնուամենայիվ, ուղղակիորեն կապված է գործող իրավակարգավորումների հետ»,- ասել է դատավորը:
Նա տեղեկացրել է, որ դատավորների ընդհանուր ժողովի կողմից այս կապակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որպեսզի օրենսդրական առաջարկներ ներկայացնեն ԲԴԽ գործունեությունը լրացուցիչ կանոնակարգելու առումով: «Այն ուղղված չէ որեւէ անձի կամ որեւէ կառույցի դեմ, այն ստեղծվել է ոչ թե ընդդեմ, այլ հանուն գործելու: Նպատակը դատական իշխանության հեղինակության եւ անկախության ամրապնդմանն առնչվող հարցերի շուրջ համապատասխան մարմիններին առաջարկներ ներկայացնելն է»,- ասել է դատավորը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: