«Մանչեսթեր Յունայթեդը» էժանացել է 336 միլիոն եվրոյով
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի գինը Նյու Յորք ֆոնդային բորսայում նվազել է 8.68 տոկոսով, ինչը ռեկորդային անկում է 2017թ. հոկտեմբերից: Մանչեսթերյան ակումբի կապիտալիզացիան նվազել է 336 միլիոն եվրոյով, հաղորդում է Goal.com-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» մեկ բաժնետոմսի գինը երեք ամիս առաջ հասել էր ռեկորդային բարձրակետի՝ 27.70 դոլար, հիմա դարձել է 18.19 դոլար:
Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 20 միավորով 8-րդ տեղում է: