Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

«Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց». Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզի արտադրական ձեռնարկություններ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ:

Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Արագածոտնի մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզի զարգացմանը վերաբերող հարցեր:

Մինչ տնտեսական և գյուղատնտեսական հարցերի շուրջ քննարկումն սկսելը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ասելով հետևյալը. «Ցանկանում եմ երկու շեշտադրում անել: Գիտեք, որ առաջիկայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մենք խնդիր ենք դրել, որ այդ ընտրությունները պետք է լինեն լավագույնը մեր երկրի պատմության մեջ: Լավագույն ասելով նկատի ունեմ, որ քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը: Ի՞նչ է պետք անել դրա համար.

1. Բացառել ընտրողների կամքի վրա որևէ ապօրինի ներգործություն: Գիտեք, հայտնի, վերջին տարիների ամենատարածված մեթոդն ընտրակաշառքն է, և Ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահ համակարգը շատ հստակ հանձնարարություն են ստացել, որ ընտրակաշառք բաժանելու ցանկացած փորձ պետք է արժանանա շատ կոշտ հակազդեցության: Աստված մի արասցե, որ հանկարծ որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, և այդ տեղեկատվությունը ես իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից, որովհետև կարծում եմ, որ ցանկացած նման դրսևորման և նախապատրաստության մասին ՀՀ ոստիկանությունը պետք է ունենա օպերատիվ տեղեկություններ և կանխարգելման, պրոֆիլակտիկայի մակարդակում պետք է այդ խնդիրն անպայման լուծի:

2.ՀՀ-ում կա «ընտրական ասողների» ինստիտուտ, որ ընդհուպ սեփականատերերն իրենց պատկանող ընկերություններում աշխատող մարդկանց, հիմնարկների ղեկավարներն իրենց ընկերություններում աշխատող մարդկանց, համայնքների ղեկավարներն իրենց գյուղերում ապրող մարդկանց հրավիրում են և փորձում են ինչ-ինչ լծակներով ուղղորդել կոկրետ քվեարկության: Այս երևույթը նույնպես պետք է արմատախիլ արվի Հայաստանում, որովհետև մեր խնդիրն է հստակ արձանագրել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ի վիճակի է առանց կողմնակի օգնության անել իր ընտրությունը: Ես ուզում եմ նաև իմ օրինակը բերել. ես երկար տարիներ ղեկավարել եմ Հայաստանի ամենախոշոր թերթը, եղել եմ գլխավոր խմբագիր, ընդ որում` դա եղել է ընդդիմադիր թերթ, ընդդիմադիր լրատվամիջոց, իհարկե, կոլեկտիվը շատ մեծ չի եղել, և չի եղել մի դեպք, որ ես երբևէ որևէ աշխատողի ասեմ` պետք է այս մարդուն ընտրես: Կարծում եմ` սա անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ: Քաղաքական պրոցեսի իմաստը հետևյալն է. քաղաքականությունը հրապարակային է, մարդիկ տեսնում են` ովքեր են թեկնածուները, կարդում են նրանց նախընտրական ծրագրերը կամ լսում են նրանց մեկնաբանությունները և կարող են որոշում կայացնել: Մեր խնդիրն է, որ այս ընտրություններում քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում, այսինքն` որևէ խոչընդոտ որևէ քաղաքական ուժի գործունեության, քարոզարշավի նկատմամբ պետք է տեղի չունենա որևէ տեղում: Եթե դահլիճը հասանելի է որևէ քաղաքական ուժի համար, և օրենքով էլ դա նախատեսված է, պետք է մյուսների համար էլ հասանելի լինի: Հիմա եթերի ազատությունը հանրահայտ փաստ է, և հեռուստատեսային եթերը հավասարապես պետք է հասանելի լինի բոլորին: Ինտերնետի մասին չեմ ուզում ասել, որովհետև արդեն միջազգային կազմակերպությունները Հայաստանը դասել են ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքին, և մենք այս ցուցանիշով գտնվում ենք աշխարհի առաջատար երկրների ցանկում, ինչը շատ ուրախալի է»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին, առկա միտումներին, արձանագրված ցուցանիշներին և հետագա անելիքներին: Խոսելով տնտեսության կառուցվածքային փոփոխության կարևորության մասին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ հոկտեմբերին արձանագրվել է աճի դրական միտում. «Հոկտեմբերին ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 3 տոկոս աճ: Դա տեղի է ունեցել արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության ակտիվության հաշվին, և այս ֆոնին նախորդ ամսվա անկումից հետո ունենք 12 տոկոս արտահանման աճ: Սա ցույց է տալիս, որ մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց»:

Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոլորտում լուրջ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն կա, որպեսզի առանձին վերցրած գործոնները՝ կարկտահարություն, վնասատու միջատներ և այլն, էական ազդեցություն չունենան ոլորտային ցուցանիշների և ընդհանուր առմամբ այս ճյուղի զարգացման վրա:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նախ և առաջ խոսել է հակակարկտային գործող համակարգի արդյունավետության մասին՝ նշելով, որ ԱԻ նախարարի պաշտոնակատարին հանձնարարել է ուսումնասիրելու համար դրանց աշխատանքային ցիկլը և ներկայացնել եզրակացություն: «Այս պահին առկա տեղեկատվության հիման վրա կարելի է ասել, որ այդ կայաններն արդյունավետ կարող են աշխատել, եթե պատշաճ կառավարվեն: Մանավանդ եթե տեղական արտադրության են, և մենք շարունակենք զարգացնել այդ ուղղությունը, կխթանենք տեղական արտադրությունը և հակակարկտային արդյունավետ պաշտպանություն կունենանք», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է ոռոգման համակարգի խնդիրներին և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրային ռեսուրսների պահպանման կարևորությունը և խոսել նախկինում իր կողմից հիշատակված «ստվերային այգիների» մասին: «Պարզվում է՝ Հայաստանում կան 20 հեկտարանոց այգիներ, որոնք 1996 թվականից ոչ մի կոպեկ չեն վճարել ոռոգման ջրի համար: Ես ասել եմ՝ կան «ստվերային այգիներ», որոնք հաշվառված չեն, և նաև սա է պատճառը, որ ոռոգման ջրի կորուստը մեր երկրում կազմում է 60-80 տոկոս: Սա աբսուրդ է, և այս խնդրին շատ արագ պետք է անդրադառնալ», – ասել է նա: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է փոքր ՀԷԿ-երի կողմից ջրային ռեսուրսների օգտագործման հարցին՝ նշելով, որ մոտ 187 փոքր ՀԷԿ-երում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է՝ 150-ում ջրաչափ տեղադրված չէ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ նշված խնդիրների լուծումը կարևոր է գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից, և դրանց լուծումը գտնվում է կառավարության առաջնահերթությունների շարքում, քանի որ գյուղատնտեսությունը եղել է և մնում է ռազմավարական ճյուղ:

Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է կառավարության կողմից նախաձեռնվող ներդրումային ծրագրերին: «Այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներում քննարկման փուլում է 500 մլն դոլարի ներդրումային փաթեթ՝ հիմնականում արտադրության ճյուղում, և այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել գործարանների կառուցման առումով, եթե 2019 թ. ընթացքում բարեհաջող իրականացվեն, մեր երկրի տնտեսական կերպարը 180 աստիճանով կփոխվի: Խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է, և կառավարությունն ամեն ինչ կանի՝ դա իրականություն դարձնելու համար», – ասել է վարչապետի պաշտոնակատարը: Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին՝ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ասել է. «Տնտեսության զարգացման առումով մեր ռազմավարությունը մնում է նույնը` աշխատանքի խրախուսումը: Երկար տարիներ Հայաստանում խրախուսվել է աղքատությունը, որովհետև այն ժամանակ գործող քաղաքական համակարգին ձեռք է տվել, որ մարդիկ լինեն աղքատ և կաշառք վերցնեն: Մեր նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն լինի նա, ում ուզում է իշխանություն տեսնել ժողովուրդը: Սրա համար ՀՀ քաղաքացին պետք է լինի բարեկեցիկ, և մենք ուզում ենք քաջալերել աշխատանքը: Պետք է նպաստների համակարգը փոխենք այնպես, որ այն խրախուսի մարդկանց աշխատել, ոչ թե աղքատ մնալ»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական փոփոխություններից հետո վերացվել են մենաշնորհները, անհավասար պայմանները, և այսօր չկա գործունեության որևէ տեսակ, որն արգելված է: Առաջիկայում բացվելու է շաքարի երկրորդ գործարանը, ստեղծվում են պայմաններ, որ մարդն արժանապատիվ աշխատանքով ապրի: «Աստվածաշնչում ասվում է` «քո քրտինքով վաստակիր քո հացը»: Այս տրամաբանության մեջ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություներից հետո պետք է վերաձևակերպենք մեր անելիքները: Մենք փոքրաթիվ, բայց փոքր ժողովուրդ չենք: Մենք մեծ ժողովուրդ ենք, մեր առջև դնում ենք մեծ խնդիրներ և դրանց լուծման համար պետք է աշխատենք օր ու գիշեր` հանուն մեր երկրի, հանուն մեր երեխաների ապագայի: Մեր երեխաները պետք է ապրենք ազատ և երջանիկ Հայաստանում», – խոսքը եզրափակել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է համայնքների ղեկավարների հարցերին, որոնք վերաբերում էին ոռոգման ջրի պահանջարկի ապահովմանը, գյուղատնտեսության ապահովագրությանը, մշակութային ծրագրերի իրականացմանը և այլն: Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզպետարանի և համայնքների միջև արդյունավետ աշխատանքային մթնոլորտի առկայությունը, որը կարևոր է առկա խնդիրների վերհանման, լուծման և զարգացման ուղղությամբ հետագա անելիքները քննարկելու առումով:

Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակում նաև այցելել է մարզի ձեռնարկություններ՝ շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերություն և Ապարանի թռչնաբուծական և խոզաբուծական ֆերմերային տնտեսություն:

Շրջայցի ընթացքում վարչապետի պաշտոնակատարը ծանոթացել է ներդրումային ծրագրերի ընթացքին, արտադրական ծավալներին և զարգացման հեռանկարներին:

Նշվել է, որ շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերությունն ավարտել է արտադրական նոր գործարանի շինարարությունը: Ֆրանսահայ գործարարները կատարել են լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում, ինչի արդյունքում ստեղծվել են նոր աշխատատեղեր. ներկայում ընկերությունն ունի 32 աշխատատեղ: Արտադրանքն իրացվում է տեղական շուկայում, իսկ 2018 թվականին ընկերությունը սկսել է նաև ապրանքատեսակների արտահանումը Մոսկվա:

Իսկ Ապարանի ֆերմերային տնտեսության գործունեության վերաբերյալ կառավարության ղեկավարի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ իրականացվել է 2 մլն եվրոյին համարժեք ներդրում, տնտեսությունն ունի 40 հազար թռչուն և 1000 գլուխ խոզ: Արտադրված հավկիթն իրացվում է տեղական շուկայում, իսկ խոզի մսի իրացումը նախատեսվում է որոշ ժամանակ անց:

Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է ներդրումային ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել և աջակցել տնտեսության զարգացմանը, բիզնես գործունեության ընդլայնմանը միտված ծրագրերին:

դիտվել է 280 անգամ
Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
Ամենաընթերցվածը
website by Sargssyan